21/05/2021 17:02
Սև լճի մոտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել
Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում երեկ երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել, Aysor.am-ին հայտնեցին ՊՆ-ից։
Նախարարությունից նշեցին, որ նրանք ստացել են միջին և թեթև վնասվածքներ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել 11 զինծառայող։ Միջադեպի հետևանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը: