21/05/2021 11:58
Գազայի հատվածի մոտ 50 հազար բնակիչ է անօթևան մնացել
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Գազայի հատվածի շուրջ 50 հազար բնակիչ կորցրել է իր տունն իսրայելական բանակի հրթիռային հարվածների պատճառով:
«Իսրայելական հարվածների հետևանքով շուրջ 50 հազար քաղաքացի կորցրել է իրենց տները և ստիպված տեղափոխվել ապաստարաններ», - ասվում է գերատեսչության կայքում:
Նշվում է, որ այն պայմանները, որոնցում մարդիկ հայտնվում են, վտանգավոր միջավայր են իրենցից ներկայացնում՝ կորոնավիրուսի և այլ հիվանդությունների արագ տարածման համար:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը կոչով դիմել է աշխարհի պետություններին՝ 46.6 միլիոն դոլարի չափով շտապ օգնություն տրամադրել, Գազայի հատվածի առողջապահական կարիքները հոգալու համար: