22/05/2021 12:19
Բայդենը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ անձնական հանդիպման պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա համաձայնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով բանակցություններին մասնակցել: Ամերիկացի առաջնորդն այս մասին հայարարել է Սպիտակ տանը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարը նշել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է պատկերացում ունենան Վաշինգտոնի ու Փհենյանի միջև հարաբերությունների զարգացման ուղիների մասին:
«Ես պետք է իմանամ հստակությունը: Ես երաշխավորում եմ, որ նախ իմ թիմը կհանդիպի Հյուսիսային Կորեայի գործընկերների հետ և կորոշի, թե որ հարցի շուրջ ենք հանդիպում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը: