22/05/2021 13:50
Զորավարժություն. Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը մշակել են պայմանական թշնամու պաշտպանության խորքում քողարկված ներթափանցման և դարանակալման կազմակերպման խնդիրներ
Բաքուն և Անկարան համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանում, իրականացրել են հակաահաբեկչական և հակադիվերսիոն գործողություններ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Զրավարժությունների ընթացքում հատուկ խմբերը լուծում էին պայմանական թշնամու պաշտանական խորքում քողարկված ներթափանցման և դարանակալման կազմակերպման խնդիրները՝ օրվա տարբեր ժամերին, ինչպես նաև հրամանատարաշտաբի և ռազմական օբյեկտների գրավմամբ:
Առանձնակի ուշադրություն է դարձվել քողարկված շարժման կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, թշնամու սադրանքների ճնշմանը: