22/05/2021 11:46
Հունաստանում արդեն երեք օր փորձում են մարել անտառային հրդեհը
Աթենքից արևմուտք բռնկված ուժեղ անտառային հրդեհն արդեն երեք օր է՝ չի հաջողվում մարել, Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնում է բազմաթիվ օջախների մասին:
Հրդեհը սկսվել է մայիսի 19-ի երեկոյան Կորինֆիայի Լուտրակի քաղաքի մոտակայքում գտնվող Սհինոս բնակավայրի մերձակայքում: Պատճառը ձիթենու պուրակում ճյուղերի այրումն էր չոր և քամոտ եղանակին: Օրվա ընթացքում այրվել է շուրջ 2 հազար հա անտառ:
Աթենքի ազգային աստղադիտարանի տվյալներով՝ մայիսի 21-ի երեկոյան այրվել է 5,5 հազար հա անտառ: Հրդեհի ծուխը հասել է Աթենք: Տեղի հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
Այժմ կրակը մարում են գրեթե 300 հրշեջ և ավիացիան: