22/05/2021 11:23
Թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք չի ներվելու. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացնում է՝ արդեն մի քանի օր է՝ իրեն տեղեկություններ են հասնում, որ իր թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել:
«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու», - ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանը։
Նա վստահեցրել է, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ: