22/05/2021 09:48
«Հրապարակ». Արարատի մարզպետը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, և իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։
Մեզ ասացին, որ դեռևս երկու-երեք հոգի է պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջև՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որևէ մեկը չէր պատասխանում»։