22/05/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 181 դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 221 880 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 181-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 210 835 (+371) մարդ, այս պահին բուժվում է 5586 (-206) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5459 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4386 (+15), իսկ այլ պատճառներով՝ 1073 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 16 մարդ: