22/05/2021 13:41
COVID-19-ի դեմ պատվաստումն աշխարհին ինը նոր միլիարդատեր է նվիրել. նրանց շարքում է Նուբար Աֆեյանը
Ինը նոր միլիարդատեր է հայտնվել աշխարհում՝ շնորհիվ կորոնավիրուսի դեմ արտադրված պատվաստանյութերից դեղագործական ընկերությունների շահույթի, ասվում է The People's Vaccine Alliance զեկույցում, որը ներառում է տարբեր իրավապաշտպան, հումանիտար և բժշկական կազմակերպություններ:
Մասնավորապես, նոր միլիարդատերերի թվում է Moderna ամերիկյան ընկերության չորս ներկայացուցիչ՝ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, համահիմնադիր Նուբար Աֆեյանը և ներդրողներ Թիմոթի Սպրինգերը և Ռոբերտ Լանգերը:
Բացի այդ, ցուցակում են նաև BioNTech-ի ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական Rovi դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության երեք համահիմնադիր:
Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19,3 միլիարդ դոլարի: