Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան

24/05/2021 10:39

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան


Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն...», այս մասին iLur.am-ում հրապարակած իր հոդվածում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:
բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:

Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը:

Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը:

Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ:

Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին:

Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից: Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ:

Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց:

Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:

Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը: Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները:

Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը: Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին:

1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:

Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ», - նշել է Տեր-Պետրոսյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

29/09/2024 18:53 Գորիսում տեղի է ունեցել գյուղատնտեսական փառատոն 29/09/2024 18:36 «Վարչապետի գավաթ» թիմային հեծանվավազքի մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցեցի մեկնարկից մինչեւ եզրագիծ. Փաշինյան 29/09/2024 18:06 Արարատում 44-ամյա տղամարդուն տարել են անհայտ ուղղությամբ, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ 29/09/2024 16:54 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի մարտահրավերների հաղթահարմամբ. Կոպիրկին 29/09/2024 16:52 «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է. Հայրապետյան 29/09/2024 16:50 Սանոսյանը մեկնել է Սյունիք․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթաց 29/09/2024 16:34 Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը 29/09/2024 15:04 Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից 29/09/2024 15:02 Ցավալի է, որ այս պատմանական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ խորաններ. Մելիքյան 29/09/2024 13:53 Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոցում 29/09/2024 13:10 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահվան դեպքերը 6739 են 29/09/2024 12:42 Սյունիքում բախվել են Opel-ը և իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է 29/09/2024 12:39 Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել 29/09/2024 12:09 Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Թաթոյան 29/09/2024 12:00 Երևանում տեղի ունեցած Սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցել են երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ. Տեսանյութ 29/09/2024 11:40 Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը. Վեհափառ 29/09/2024 11:29 Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ 29/09/2024 11:12 Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին 29/09/2024 11:05 Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն օրակարգով․ ԱԳՆ-ն ամփոփում է Միրզոյանի այցը Նյու Յորք 29/09/2024 10:46 Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով 29/09/2024 10:41 Ծառուկյանին ոչ մեկ չի կարա ճնշի. ԲՀԿ ղեկավարը՝ իր դեմ հարուցված քրգործերի և Բագրատ Սրբազանի մասին. Տեսանյութ 29/09/2024 10:25 Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել իշխանություններին հրավիրելը. Արշակ Սրբազան. Տեսանյութ 29/09/2024 09:56 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է 29/09/2024 09:43 «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն 29/09/2024 09:36 Փորձեցինք քաջալերել նրանց. Փաշինյանն ու կինը պարել են դպրոցականների հետ. Տեսանյութ 28/09/2024 21:33 ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով 28/09/2024 21:08 «Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ում 28/09/2024 20:44 Վրաստանի կրթության և գիտության նախարարը հրաժարական է տվել և հայտարարել է, որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվելու 28/09/2024 20:27 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակով 28/09/2024 20:12 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 28/09/2024 19:55 Հրդեհ է բռնկվել Երևանի դպրոցներից մեկում 28/09/2024 19:43 Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր Խաչատրյան 28/09/2024 19:21 Հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին․ Թող Սուրբ Մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում 28/09/2024 19:06 Իրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ին 28/09/2024 18:49 Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից, մերժել իր նախնյաց ժառանգությունը․ Վեհափառ Հայրապետի պատգամը (Տեսանյութ) 28/09/2024 17:48 «Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին 28/09/2024 17:43 Հայկական շախմատի տրիումֆի համաշխարհային արձանագրումը․ Պատմական էքսկուրս 28/09/2024 17:25 «Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ) 28/09/2024 17:00 Իշխանությանը Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելու հանգամանքը կապ չունի նրանց հրաժարականի պահանջի հետ․ Տեր Եսայի քահանա Արթենյան (Տեսանյութ) 28/09/2024 16:32 Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 28/09/2024 16:14 Լիբանանը կստիպի Իսրայելին զղջալ իր գործողությունների համար․ Իրանի հոգևոր առաջնորդ 28/09/2024 16:00 Գիշերը հրդեհ է բռնկվել Լանջազատ գյուղում 28/09/2024 15:42 Վրաստանում հոկտեմբերի 26-ը կարևոր օր է, դրանից հետո՝ առավել կարևոր. իրադարձությունները կարող են ազդել նաև Հայաստանի վրա. Ալեքսանդր Մարգարով (Տեսանյութ) 28/09/2024 15:23 Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան 28/09/2024 15:19 ՀՀ-ում առողջության պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով 28/09/2024 14:51 Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը 28/09/2024 14:38 Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կարևորությունը 28/09/2024 14:18 9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է 28/09/2024 14:03 Դանակահարություն՝ Երևանում․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է 28/09/2024 13:52 Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳՆ-ին՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար 28/09/2024 13:39 Մեր հանրությունն իր անգործությունն արդարացնելու համար քավության նոխազ դարձնում է Ռուսաստանին. Հայկ Խալաթյան (Տեսանյութ) 28/09/2024 13:19 Եկեղեցին շարունակում է պայքարել, ես պնդում եմ, որ իշխանությունը եկեղեցու հարցերը չի կարող լուծել. Միքայել Սրբազան (Տեսանյութ) 28/09/2024 13:15 Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը 28/09/2024 12:56 Բայրամովը Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը 28/09/2024 12:48 Ազատ արձակեք հայ ռազմագերիներին․ ԵԽ պատգամավորի կոչը՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին 28/09/2024 12:37 Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության մասին 28/09/2024 12:33 Այսօր Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է 28/09/2024 12:09 Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 28/09/2024 11:30 Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել․ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր (Տեսանյութ) 28/09/2024 11:28 Ռուսաստանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Լավրով 28/09/2024 11:21 Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ 28/09/2024 11:10 Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը 28/09/2024 10:57 Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ 28/09/2024 10:29 Բաքուն փորձում է սահմանափակել ամենը, ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ին․ սպառազինությունից՝ բանակի թվաքանակ. Աբրահամյան 28/09/2024 10:10 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 28/09/2024 10:01 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է ընդդիմադիր կին գործիչներին 28/09/2024 09:59 «Հրապարակ». Առաջին օրվա արարողությունը բացօթյա է, որին կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, իսկ երկրորդ օրը կլինեն Փաշինյանն ու իր թիմը 28/09/2024 09:58 «Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են 28/09/2024 09:56 «Հրապարակ». Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են Ավինյանի վրա «բոչկա գլորել» 28/09/2024 09:52 «Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից 28/09/2024 09:50 «Հրապարակ». Ինչի՞ մեջ են կասկածում Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին 28/09/2024 09:48 «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել 28/09/2024 09:46 «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները 28/09/2024 09:44 «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է. շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը 27/09/2024 23:16 Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Սուրբ Էջմիածնին ու շարունակելու մեր ընթացքը դեպի հաղթական ավարտ․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց միջնադարյան վանքից (Տեսանյութ) 27/09/2024 22:45 Մայր Աթոռում տեղի է ունեցել միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին 27/09/2024 22:11 Նրանց սիրտն Արցախում մնաց ․․․ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը 27/09/2024 21:48 Բավարար աշխատանք չի տարվում Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ․ Աշոտ Ղուլյան (Տեսանյութ) 27/09/2024 21:26 Մայր Աթոռը պետք է չեղարկի Ալեն Սիմոնյանին ուղարկած հրավերը․ Էդգար Ղազարյան 27/09/2024 21:15 Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 27/09/2024 20:58 «Քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը»․ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բուլղարիայի արտգործնախարարի հանդիպման մասին 27/09/2024 20:39 ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուից 27/09/2024 20:17 Ես ընդամենը փաստն եմ արձանագրել՝ ասելով, որ իրենք արյան մեջ թաթախված մարդասպաններ են․ Մետաքսե Հակոբյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին 27/09/2024 20:01 Վրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերին 27/09/2024 19:45 Բագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին 27/09/2024 19:23 Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 27/09/2024 19:07 Դադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո» 27/09/2024 18:53 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչու են կարևոր 27/09/2024 18:35 ՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ է 27/09/2024 18:16 «Չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը չէ»․ Նուբար Աֆեյանն ընդգծեց՝ գերիները պետք է վերադարձվեն, իսկ Ռուբեն Վարդանյանի մասին տարածվող կեղծ լուրերն անընդունելի են (Տեսանյութ) 27/09/2024 17:56 «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը»․ Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված գիտաժողով է կազմակերպվել 27/09/2024 17:43 Տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ 27/09/2024 17:25 Միասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ) 27/09/2024 17:17 Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում չանդրադարձավ գերիների խնդրին, քաղաքական ջանքեր չեն ներդրվում նրանց վերադարձի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 27/09/2024 16:58 Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտները ոսկե մեդալներ են բերել Աստղագիտության միջազգային օլիմպիադայից 27/09/2024 16:45 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 27/09/2024 16:36 Տավուշի համայնքապետերից մեկը 25-օրյա հավաքներից որդուն ազատելու նպատակով կեղծ նշում է արել ցուցակում 27/09/2024 16:19 2024 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 454 հատ 27/09/2024 16:00 Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին 27/09/2024 15:58 Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը