24/05/2021 21:34
Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Այս տարի լրանում է Ադրբեջանի անկախության 30-ամյակը: Այս ընթացքում ԱՄՆ-ը և Ադրբեջանը միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ: Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին», - շնորհավորական ուղերձում նշել է Բայդենը: