24/05/2021 18:00
Լավրովը նախազգուշացրել է Անկարային՝ չխրախուսել Ղրիմի վերաբերյալ Կիևի ագրեսիվ գաղափարները
Մոսկվան նախազգուշացնում է Անկարային՝ չխրախուսել Ղրիմում Կիևի ագրեսիվ նախաձեռնությունները, ինչը ոտնձգություն է Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլոր մակարդակներում մենք խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ գիտակցում ենք այն գաղափարը, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության ոտնձգությանը», - ասել է նա «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս հարցում Անկարայի ուղղությունը կշտկվի: