24/05/2021 10:00
80 ուխտավոր ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել է Ղարաբաղի Ամարաս վանք
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Այսպիսով, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 80 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավեի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: