24/05/2021 18:57
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերել և տարհանվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նախնական տվյալներով, նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: