24/05/2021 13:33
WSJ. Ուհանի վարակաբանության ինստիտուտի երեք գիտնական լուրջ հիվանդությամբ էին տառապում 2019-ի նոյեմբերին
Առնվազն երեք չինացի գիտնական Ուհանի վարակաբանության ինստիտուտից լուրջ հիվանդությամբ էին տառապում 2019-ի նոյեմբերին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները:
Հրապարակման համաձայն՝ «2019-ի նոյեմբերին Ուհանի վարակաբանության ինստիտուտի երեք հետազոտող այնքան ծանր հիվանդ էր, որ ստիպված էին բուժվել հիվանդանոցում»:
Միևնույն ժամանակ, աղբյուրը չի պնդում, որ գիտնականներն ուղղակիորեն հիվանդ էին COVID-19-ով:
«Այնուամենայնիվ, տեղեկատվությունն այն մասին, որ կորոնավիրուսի հետ աշխատող նույն թիմի անդամները նույն հիվանդանոց են ընդունվել նույն ախտանիշներով համավարակի մեկնարկից անմիջապես առաջ, կարող է չափազանց կարևոր լինել», - ընդգծում է հրատարակությունը: