24/05/2021 17:35
ԱՀԿ. Առնվազն 115 հազար բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի պատճառով
Առնվազն 115 հազար բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է РИА Новости-ն:
«Չնայած հաշվետվությունը դեռ ավարտված չէ, մենք կարծում ենք, որ առնվազն 115 հազար բուժաշխատող ամենաբարձր գինն է վճարել ուրիշներին պաշտպանելու համար», - ասել է նա:
Գեբրեյեսուսը բժիշկներին անվանել է իսկական հերոսներ: Նա ընդգծել է, որ հաճախ բուժաշխատողները ստիպված են աշխատել այնպիսի պայմաններում, երբ սարքավորումների և դեղամիջոցների պակաս կա: Բացի այդ, նրանց աշխատանքը հաճախ ցածր է վճարվում և հարգվում, աշխատանքային պայմաններն անապահով են: