24/05/2021 16:51
Զոհված ևս 260 հերոս զինծառայողի ընտանիք այսօր հատուցում է ստացել
Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 260 հերոս զինծառայողի ընտանիք այսօր հատուցում է ստացել։
Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի հետևանքով, 416 հոգին hիմնադրամի շահառու է դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1406 շահառու:
Հիմնադրամից հայտնում են, որ տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։
Ցանկացած պահի կարելի է հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: