24/05/2021 12:44
ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստված դեռահասների մոտ հայտնաբերվել են սրտի հետ կապված խնդիրներ
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) ուսումնասիրում է միոկարդիտի, այսինքն՝ սրտի մկանների բորբոքումների դեպքերը՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այդ մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով CDC խորհրդատվական խմբին:
Հաղորդվում է, որ COVID-19 պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց մի քանի օր անց երիտասարդների և դեռահասների մոտ սրտամկանի հազվադեպ դեպքեր են գրանցվել: Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ բորբոքումը կարող է կապված չլինել պատվաստումների հետ և, որպես կանոն, անցնում է մեղմ ձևով:
«Կարող է պատահականություն լինել, որ պատվաստվելուց հետո որոշ մարդիկ սրտամկանի բորբոքում են ունենում», - ասել է ինֆեկցիոնիստ Սելին Գունդերը:
Ինչպես նշվում է CDC- ում, սրտամկանի ռիսկը, նույնիսկ եթե հաստատվում է, որ կապված է պատվաստումների հետ, զգալիորեն ցածր է կորոնավիրուսով վարակվելու հետ կապված վտանգներից: