25/05/2021 17:17
Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինվոր է զոհվել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1989 թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը։
ՊՆ-ից հայտնում են, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքում ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակել: