25/05/2021 12:34
Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման դրսևորումներ չեն եղել. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ինչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն պե՞տք է դիմեր «ՀԱՊԿ-ի օգնությանը, թե՞ ոչ։
«Դա նման է նրան, որ փողոցում մի քիչ մեծ տղան փոքր երեխային ապտակում է, իսկ նա վազում է պապայի մոտ՝ ասելով, որ իրեն նեղում են։ Վերջը պետություն ենք, թե՞ ոչ։ Արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ։ Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, մտածում ես, որ քո տեղը գալու է մեկ ուրիշն այս հարցը լուծի՞։ Ուղղակի աբսուրդի ժանրից ենք խոսում։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման դրսևորումներ չեն եղել։ Եթե դու ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ մեկը չի օգնելու այդ հարցերի լուծմանը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։