25/05/2021 16:55
2019-ի դրական ցուցանիշները որևէ կապ չունեն այս կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության հետ. Գարեգին Մելքոնյան
Այսօր Հայաստանում տնտեսական ոլորտում պետական համակարգը գրեթե չի գործում, «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
«2019 թվականի դրական ցուցանիշները որևէ կապ չունեն այս կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության հետ», - ասաց նա։
Տնտեսագետը նշեց՝ այսօր տնտեսական քաղաքականություն չի իրականացվում։
Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ գնահատելով Հայաստանի բազային իրողությունները՝ պետք է ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որը մրցունակ է տարածաշրջանում։
«Այսօր Հայաստանը բիզնես միջավայրի, ընթացակարգերի, պարզության, թափանցիկության էֆեկտիվության տեսանկյունից զիջում է և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, և հարևան երկրներին», - ասաց նախկին փոխնախարարը։
Նա նշեց՝ Հայաստանում հնարավոր է իրականացնել այդ բարեփոխումները։
«Հայաստանը բիզնես միջավայրի տեսանկյունից պետք է լինի գրավիչ, հակառակ պարագայում, այստեղ բերվող ներդրումները ժամանակի ընթացքում հետ կվերադառնան իրենց ելման երկրներ կամ տարածաշրջանի այլ երկրներ», - ասաց նա։