25/05/2021 10:21
Չեմ կարծում, թե ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. ԱԺ նախագահ
Մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ ՌԴ այցի շրջանակում պետդումայի նախագահի հետ բավական կառուցողական քննարկում ենք ունեցել, ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:
«Առհասարակ, ՀՀ-ն ունի միջազգային պայմանագրեր՝ անվտանգային հարցերին առնչվող, և չեմ կարծում, թե ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները», - նշեց Միրզոյանը:
Նա նաև ավելացրեց, որ ՀԱՊԿ-ը ունի ընթացակարգեր, մեխանիզմներ, նաև Ռուսաստանի հետ են մեր խոսակցությունները շարունակվում.
«Կարծում եմ, որ պետք է լավատեսություն պահպանենք»:
ԱԺ նախագահի խոսքով՝ միշտ չէ, որ բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, երբեմն սառնասրտությունը, համբերատարությունն ավելի արդյունավետ են: