25/05/2021 12:30
Սյունիքում ադրբեջանցիները 2 օր առաջ ընդլայնվել են. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը. Վահե Հակոբյան
Սյունիքում ադրբեջանցիները 2 օր առաջ ընդլայնվել են երկայնքով ու մի փոքր էլ դեպի Գորայք են առաջընթաց ունեցել, ասուլիսում մարզում տիրող իրավիճակից նոր մանրամասներ ներկայացրեց նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ մարզում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ:
«Իշխանություններն արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել: Իմ տեղեկությունով՝ իրենք չգիտեն՝ ինչ անել: Պահը, երբ կարելի էր ուժով խնդիրը լուծել, բաց են թողել: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին՝ իրենք ո՞նց կարող են լուրջ բանի մասին բանակցել», - նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում տեղաբաշխված է ավելի քան 1000 ադրբեջանցի:
Կուսակցության նախագահը նաև ավելացրեց, որ եթե ՊՆ-ն շարունակի հերքել, ինքն այլ փաստարկներ կբերի.
«Թեև ճիշտ հերքեցին, որ 1000-ը չեն, այնտեղ ավելին են»: