25/05/2021 15:08
Քանի դեռ Ադրբեջանի զորքը ՀՀ տարածքում է, ՀԱՊԿ-ի գործողությունները չեն բավարարում. Էդմոն Մարուքյան
Մենք ՀԱՊԿ-ից հայտարարություններ ու գործողություններ ենք ակնկալում և թուրք-ադրբեջանական զորքի դուրսբերում՝ առանց նոր էսկալացիաների, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանի զորքը ՀՀ տարածքում է, ՀԱՊԿ-ի գործողությունները չեն բավարարում:
«ՀԱՊԿ-ի կամ մեր գործողությունները կբավարարեն այն պահին, երբ Ադրբեջանի զորքը հետ կքաշվի», - ասաց նա: