25/05/2021 09:34
«Փաստ». Սյունիքի մարզում հազար զինծառայողից ավելի կլինի. Առուշանյան
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:
«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում հազար զինծառայողից ավելի կլինի. «Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»»։