25/05/2021 14:06
Չինաստանի սննդամթերքի գործարանում գազի թունավորումից հինգ մարդ է մահացել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի սննդամթերքի գործարանում, ենթադրաբար, գազի թունավորում է տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ է մահացել, ևս երկուսը անգիտակից է մնում:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին, տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին), երբ արտակարգ իրավիճակների ծառայությունները սկսել են հաղորդումներ ստանալ դեպքի վերաբերյալ «Ֆուրուն Սունլեյ» սննդի գործարանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են ութ մարդու, յոթը՝ անգիտակից վիճակում, մեկ մարդ եղել է գիտակցության մեջ, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Իրավապահները շարունակում են քննությունը, մինչ այժմ հաստատվել է, որ գործարանում գտնվող մարդիկ կարող էին թունավորվել թունավոր գազից այնտեղ իրականացված վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում: