26/05/2021 12:31
ՀՀ իշխանությունները, որքան խոսում են դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, այնքան մեր վիճակն ավելի է ծանրանում. Արման Աբովյան
ՀՀ իշխանությունները, որքան խոսում են դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, կամ փորձում են խաղացնել, որ եթե դա չլինի, ադրբեջանականը զորքը չեն հանի, այնքան մեր վիճակն ավելի է ծանրանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Դիտարկմանը, թե այդ մասին նաև Ռուսաստանն է խոսում՝ պատգամավորը պատասխանեց.
«Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՌԴ-ն շարժվում են ՀՀ կառավարության որոշած ուղենիշով: Չկա տենց բան, որ մեզ գան, ասեն՝ «չէ, պետք ա այս ուղով շարժվեք»: Վերջնական որոշումը կայացվել է ՀՀ իշխանության կողմից»: