26/05/2021 16:07
Ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ կտրուկ աճում. Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց նախընտրական ցուցակը. դրանք ԿԸՀ ներկայացրեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընգրկված է պատգամավորի 153 թեկնածու։
«Հավաքվել է հայրենասեր մարդկանց թիմ, որոնցով կարելի է հպարտ լինել», - պնդեց Վարդևանյանը։
«Ներկայիս իշխանության ու այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն», - ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ սոցհարցումներրի վերջին տվյալները փաստում են մի բան՝ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ աճում է։