26/05/2021 17:14
Եթե ՀԱՊԿ գործիքները բավարար չլինեն, չենք բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կդիմենք. Նիկոլ Փաշինյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ ուղղակի նրբություններ կան, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած, նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», - նշեց Փաշինյանը: