26/05/2021 10:47
Մոսկվայում Չեխիայի դեսպանատունն աշխատանքից ազատել է ավելի քան 70 ռուս աշխատակցի
Մոսկվայում Չեխիայի դեսպանատունն աշխատանքից հեռացրել է 71 տեղացի աշխատողի՝ որպես դիվանագիտական առաքելության կազմի կրճատում, հայտարարել է Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվա Դավիդովան:
«Աշխատանքից ազատելու մասին ծանուցագիրը ստացել է տեղական վարձու (ռուս՝ RT) 71 աշխատակից Մոսկվայում, Չեխիայի տանը և Չեխիայի կենտրոնում Չեխիայի դեսպանատանը», - Դավիդովայի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա հավելել է, որ մինչև մայիսի վերջ աշխատանքից կազատվի ևս ութ տեղացի աշխատող: Արդյունքում, աշխատանքից ազատված աշխատողների ընդհանուր թիվը կլինի 79:
Նշվում է, որ մնացած տեղացի աշխատակիցների թիվը, ռուսական կողմի որոշմամբ, կկազմի 19: