26/05/2021 10:50
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ
Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 25-ի երեկոյան:
«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - նշել են նախարարությունից:
Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի արևելքում՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա սահմանային հատվածում, ադրբեջանական զինուժի հետ փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել: