26/05/2021 11:35
Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի անհայտ ծագման տարբերակ
Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը և հայտարարել, որ այն արագ տարածվում է Բրազիլիայում: Այդ մասին հայտնում է Globo-ն՝ հղում կատարելով Բրազիլիայի վարակաբանության ընկերության փոխնախագահին:
P4 տարբերակն անհայտ ծագում ունի: Այն առաջին անգամ հայտնաբերվել է Սան Պաուլոյի մունիցիպալիտետ Մոկոկայից ստացված նմուշում, որից հետո լայնորեն տարածվել է Պորտո Ֆերեյրայում: Դեռ հնարավոր չէ պարզել, թե արդյոք այն ավելի վարակիչ է կամ վտանգավոր, քան սովորական վարակը: