26/05/2021 15:44
Մյուս տարի գների կառավարելի աճ կունենանք, իսկ այս տարի գնաճը բավական բարձր է. ԿԲ նախագահ
Այս տարի մենք բավական բարձր գնաճ ունենք, որը վաղուց չենք ունեցել, ԱԺ-ում արձանագրեց Կետրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ 2014թ. ի վեր ԿԲ քաղաքականությունը միտված է ցածր գնաճային միջավայրի հաստատմանը.
«Մեր ունեցած այս 6 տոկոսը բավական բարձր է մեր հասարակության ընկալունակության տեսանկյունից, բնականաբար, մարդկանց հույզերը հասկանում եմ»:
Գալստյանը նկատեց, որ գնաճը պայմանավորող հիմնական գործոններն արտածին են.
«Մենք ունենք առաջարկով պայմանավորված գաճ, որը, մեր գնահատականներով, կարճ ժամանակահատված է տևելու»:
ԿԲ նախագահը նշեց, որ մյուս տարի գների կառավարելի աճ կունենանք: