27/05/2021 15:12
Փաշինյանը Կութում վստահեցրեց՝ դավադրությունների մեջ չեն, գյուղացին էլ արձագանքեց. «Աստված տա» (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է։ Նա ժողովրդին կոչ արեց համախմբվել։
«Ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել, մենք բոլորս մի ընտանիք ենք ու մի օջախ ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ կառավարությունը ստվերային գործարքների մեջ է։
«Էլի եմ ուզում ասել, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, դավադրությունների մեջ է», - ասաց նա։
«Աստված տա», - արձագանքեց գյուղացիներից մեկը։
«Ո՞նց Աստված տա, ես ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է», - պնդեց Փաշինյանը։