27/05/2021 17:29
Ստեղծված իրավիճակում միջադեպեր չլինելու երաշխիքներ տալ չենք կարող. ԳՇ պետի տեղակալ
Ստեղծված իրավիճակում միջադեպեր չլինելու երաշխիքներ տալ չենք կարող, նույնիսկ երաշխիք հնարավոր չի տալ, երբ զգում ես դա երաշխավորված է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Չենք կարող երաշխավորել, որ միջադեպերը չեն կրկնվի, բայց եթե շատ լուրջ դիրքորոշում ընդունենք և մինչև վերջ պահանջենք վերադարձնել մեր գերիներին, այդ պայմանը լինի միակն ու առաջնահերթը, միջադեպեր չեն կրկնվի, բայց երաշխավորել, որ չեն լինի՝ չենք կարող», - նշեց նա:
Ասրյանը տեղեկացրեց, որ հայ գերիներին վերադարձնելու հայկական կողմի հստակ դիրքորոշումն անձամբ է հայտնել ռուս գործընկերներին, որպեսզի փոխանցեն Ադրբեջանին:
«Ոչ մի քայլի չենք գնալու մինչև մեր զինծառայողներին հետ չվերադարձնեն»,- ասաց Ասրյանը: