27/05/2021 10:14
Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքի. հապաղումն է հանգեցնում նման զարգացումների. Մակունցը՝ հայ զինվորների գերեվարման մասին (Տեսանյութ)
Մենք չենք կարող դա անվանել գերեվարում, դա առևանգում է, անդրադառնալով այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում հայ զինվորների գերեվարմանը՝ ԱԺ նիստի մեկնարկին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել, քանի որ միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տվել և իրերն իրենց անունով չեն կոչում:
«Կոչ եմ անում մեր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին: Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն արձագանքի իրադարձություններին: Դրա հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների», - նշեց Մակունցը: