27/05/2021 11:13
Պահանջում ենք Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում՝ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում՝ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունի զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք, հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ», - ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։