27/05/2021 17:51
Արարատ Միրզոյանը գործընկեր խորհրդարանների նախագահներին կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ոստնձգություններն ու սադրանքները:
«Այսօր նամակներ եմ հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող։
Նախազգուշացրել եմ, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։ Ըստ այդմ, կոչ եմ արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից», - ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ նախագահը: