27/05/2021 14:08
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը. ՊՆ-ն քարտեզ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը», - նշված է ՊՆ հաղորդագրությունում։