27/05/2021 17:07
Իրավիճակը լարված է ու պայթյունավտանգ. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը լարված է ու պայթյունավտանգ, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այցելել էր Գեղարքունիքի մարզի Կութ համայնք։
Նա ասաց, թե մեկ շաբաթից ավելի է՝ հայ ու ադրբեջանցի զինվորները դեմ-դիմաց կանգնած են ու այդտեղ լարումը մեծանում է, լինում են միջադեպեր։
«Ես ուզում եմ հայտարարել, որ մեր բանակը, մեր զինված ուժերը, մեր զինվորները, սպաները շատ ուժեղ ճնշման տակ են, ճնշումը հետևյալն է, թե ինչու գործողություններ չեն անում, ինչու հակաահաբեկչական գործողություն չեն սկսում», - ասաց Փաշինյանը։