27/05/2021 17:15
Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ-ների միջև ուղիղ կապ չկա. ԶՈՒ պաշտոնյա
Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբների միջև ուղիղ կապ չկա, աշխատում ենք երրորդ կողմի միջոցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Իրենց հետ կապի դուրս չենք գալիս, բայց դաշտային հրամանատարները, ովքեր գտնվում են անմիջապես գործողությունների շրջանում, բանակցային կապ ստեղծում են: Միմյանց հետ ոչ թե բջջային կամ գծալարային կապ ունեն, այլ շփման գծում գտնվող ստորաբաժանումների հրամանատարների միջոցով կապ է հաստատվում և հանդիպում են բանակցելու», - մանրամասնեց Ասրյանը: