27/05/2021 12:28
Գեղարքունիքի Կութ գյուղում հիմնականում օդ ուղղված կրակոցներ են եղել. ՊՆ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են եղել, տեղեկությունները հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», - Aysor.am-ին հայտնեցին նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:
ՊՆ-ն հրապարակել է զինծառայողների անունները: Նրանք պայմանագրայիններ են: