27/05/2021 10:59
Հրաման կա՞ ադրբեջանցիներին գերի չվերցնել. Սյունիքի մարզպետը խնդրում է բանակին ուղղել հարցը (Տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում է՝ իրավիճակը Սյունիքում «ոնց գիտենք, այդպես է»։
«Եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են իրենց նշված տեղերում», - կառավարությունում լրագրողներին ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է 100-ի։
Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր՝ 1000-ի է հասնում ադրբեջանցիների թիվը, Պողոսյանն արձագանքեց. «Երևի ինքը տարբեր տեղեր գիտի, ես չեմ իմանում»։
Հարցին՝ հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին՝ Սյունիքի մարզպետը խնդրեց հարցն ուղղել բանակին։