27/05/2021 10:10
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը
Ռուս խաղաղապահները շարունակում են անվտանգություն ապահովել Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ընթացքում:
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ավարտից հետո սահմանամերձ գոտու մերձակայքում հայտնվել են զգալի քանակությամբ գյուղատնտեսական նշանակության հողեր: Հաշվի առնելով այն փաստը, որ տեղի բնակչությունը վախենում է այդպիսի տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը անվտանգության ապահովման համար դիմումներ է ստանում, որոնք հերթականությամբ կատարվում են:
Այսպիսով, նախօրեին մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողներն ապահովել են Նախիջևանիկ և Սարգաղբյուր բնակավայրերի մոտակայքում հակահրդեհային գոտուկահավորման աշխատանքների անվտանգությունը:
Խաղաղ կյանքը վերականգնելու, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում՝ դաշտերում և տնկարկներում աշխատանքների վերսկսման համար, ռուս խաղաղապահները մեծ աշխատանք են կատարում ականների վտանգները վերացնելու և տարածքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ:
Այսպիսով, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ինժեներական-ջոկատային ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 2,121 հա տարածք և ավելի քան 650 կիլոմետր ճանապարհներ, հայտնաբերել և վնասազերծել 25 613 պայթյունավտանգ առարկա: