27/05/2021 14:59
Կութում Փաշինյանին պատմեցին՝ «մինի» վրա ադրբեջանցիների «Ուրալը» տրաքել է (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է։
Գյուղացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ավելի մոտենալ դաշտերին, որտեղ վար ու ցանք են անում։
«Հիմա, որ մենք վարել ու ցանել ենք, ուզում եմ համոզված լինել՝ կարո՞ղ ենք հետագայում հնձել», - Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց կութեցին։
«Պարոն Փաշինյան, մեր խոտհարքերը երևում է, էն սպիտակ ծաղիկները լրիվ մեր խոտհարքերն են, որը մնացել է, հիմա էլ հույս չունենք հնձելու», - ասաց գյուղացին։
Նիկոլ Փաշինյանը հեռադիտակ խնդրեց, որ ավելի լավ պատկերացնի տեղանքը։
«Նայեք լավ, լավ է, իրանց դրած «մինի» վրա իրանց «Ուրալը» տրաքել է», - մանրամասնեց գյուղացին։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բռնեց նրա թևն ու թույլ չտվեց խոսքը շարունակել։