27/05/2021 21:13
Ռուսաստանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին խաղաղ ճանապարհով լուծել առաջացող բոլոր խնդիրները, այս մասին ասվում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի հեռախոսազրույցից արդյունքներով ՌԴ տարածած հաղորդագրության մեջ:
«Ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», - ասվում է տեքստում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, ըստ որի, սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։