27/05/2021 12:01
Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել. Գեղարքունիքի մարզպետ (Տեսանյութ)
Իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ, կա լարվածություն, կառավարությունում այսօր լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է», - ասաց Գնել Սանոսյանը։
Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։