27/05/2021 15:58
Հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա, բայց նույն գործընթացը կարող է շարունակվել նրանց կողմից. Էդվարդ Ասրյան
Ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծաթիվ զինծառայողներ, ովքեր գտնվում են հակառակորդի հետ անմիջապես շփման պայմաններում և նույն գործընթացը կարող է շարունակվել իրենց կողմից: Եթե գնում ենք իրավիճակի հանգուցալուծման, երկու ուղի ունենք. առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, նրանց հետ շպրտել, և երկրորդ՝ կիրառել ուժ, հակառակորդին ստիպել նահանջել», - նշեց Ասրյանը:
Նրա խոսքով՝ այս կողմից ու այն կողմից զինծառայողների գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, լուծման չի հանգեցնի: Ասրյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի:
ԳՇ պաշտոնյան նաև հայտնեց՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով շրջափակման մեջ են.
«Եղել են դեպքեր, որ մենք ստիպել ենք ու նրանք թողել են դիրքեր, հետ քաշվել: Դա մի քանի ուղղությամբ է եղել»: