27/05/2021 15:39
Ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը. մեր տված ժամկետը լրացել է. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ
Այսօր գերեվարված հայ 6 զինծառայողին վերադարձնելու համար հայկական կողմի տված առաջին ժամկետն արդեն հատել է, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մենք սկզբնական շրջանում 1 ժամ էինք տվել: Մեկ ժամը լրանալուց հետո մեզ հետ կապի են դուրս եկել ռուս գործընկերները, ներկայացրել, որ Բաքվում խորհրդակցություն է անցկացվում և քննարկվում է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը: Դրա համար տրված ժամկետից հետո համապատասխան գործողությունների չենք գնացել», - նշեց նա:
Ասրյանն ընդգծեց, որ հակառակորդի՝ հայկական կողմի պայմանները չկատարելու դեպքում համապատասխան ծրագրեր են մշակվում: