27/05/2021 16:48
Տավուշում կրակոցները քանակական ինտենսիվությամբ էական ազդեցություն չունեն մեր ծառայության վրա. վիճակը կայուն է. ԳՇ պետի տեղակալ
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ասուլիսում տեղեկացրեց, որ Տավուշի սահմանագոտում իրավիճակն անփոփոխ է՝ կայուն:
«Մեր ստորաբաժանումներն իրականացանում են սահմանի պահպանություն: Կրակոցներ գրանցվել են դեպի օդ, մի քանի հատ էլ՝ մեր դիրքերի ուղղությամբ: Դրանք քանակական ինտենսիվությամբ ու ժամանակով էական ազդեցություն չունեն մեր ծառայության վրա: Արտառոց երևույթ չկա», - նշեց նա: